Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 468
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2019 թվականի N 468

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 13 արձանագրությունը.

                                                                                     որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի «Համայնքի սոցիալական ծրագրեր» ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեից (4729) հոդվածից դրամական օգնություն տրամադրել ներքոհիշյալ քաղաքացիներին՝

1)Նոնա Ներսեսյանին՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ (2019 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար), համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող դստեր՝ Մարի Ներսեսյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

2)Մեխակ Հովհաննիսյանին՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:

2.Համայնքի մանկապարտեզի կողմից մատուցած ծառայության դիմաց փոխհատուցման վճարի գումարը փոխանցել 900305000912 հաշվարկային հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner