Համաձայն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019թ. հիմնական միջոցառումների պլան»-ի՝ 2019 թվականի հուլիսի 31-ին Մեղրի համայնքում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Անտառային հրդեհների կանխարգելման դեմ բնակչության հետ պրոֆիլակտիկական միջոցառումների կազմակերպումը» թեմայով: Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.
ո ր ո շ ու մ ե մ՝
1.ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանին:
2.Շտաբը համալրել համապատասխան կազմավորումների հրամանատարներով, պատրաստ վիճակի պահել համայնքի ուժերը և միջոցները:
3.ՈՒսումնավարժությունում ընդգրկել՝ համայնքապետարանի ղեկավար կազմին, համայնքապետարանի աշխատակազմին և կազմավորումների հրամանատարներին:
4. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահմանված ժամկետում կատարումը: