Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման 8-րդ կետի.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասում կատարել վերաբաշխում՝
1.Նվազեցնել <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ>> (01.06.01.51) ծրագրի <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածից 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել նույն ծրագրի՝ <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածին:
2.Նվազեցնել <<Աշխատակազմի (կադրերի) գծով ընդհանուր բնույթի ծառայություններ>> (01.03.01.51) ծրագրի <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածից 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, <<Գրասենյակային նյութեր և հագուստ>> (4261) հոդվածից՝ 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ և ավելացնել նույն ծրագրի <<Ներքին գործուղումներ>> (4221) հոդվածին 28600 (քսանութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածին՝ 6400 (վեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: