Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Աշխատանքային օրենսգրքի>> 186-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                   որոշում է՝

 Հաշվի առնելով, որ ք. Մեղրի, Ադելյան 5 հասցեում, <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին պատկանող շենքում նախատեսվում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 1-ից հնարավոր չէ նշված շենքում կազմակերպել մինչև 6* տարեկան երեխաների կրթադաստիարակչական գործունեությունը, ուստի կրթական պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթական պետական չափորոշիչներին համապատասխան կրթական ծրագրերի յուրացմանը ավագ խմբերի սաների կողմից ապահովելու նպատակով, մինչև շինարարական աշխատանքների ավարտը  թույլատրել համայնքի ղեկավարին ՝

1.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում օրենքով սահմանված գործունեության ուղղություններից, այն է՝ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում և երեխաների խնամքի ապահովում, իրականացնելու միայն՝ կրթական ծրագրերի իրականացում ավագ խմբերում :

2.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի գործունեությունը կազմակերպել ք.Մեղրի Օհանջանյան 4/1, 4/2 հասցեում <<Մեղրի տարածաշրջանային բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող նախկին պոլիկլինիկայի շենքի առաջին հարկի հինգ սենյակներում:

3.<<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի այն աշխատողներին, ովքեր ներգրավված չեն մանկապարտեզի գործունեության մեջ, համարել պարապուրդում և վճարումը կատարել օրենքով սահմանված կարգով:

4.Մանկապարտեզի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարը չհաշվարկել և չգանձել:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner