Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման 8-րդ կետի.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասում կատարել վերաբաշխում՝
1. Նվազեցնել <<Սոցիալական հատուկ արտոնություններ այլ դասերին չպատկանող>> (10.07.01.51) ծրագրի <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածից 624000 (վեց հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ և ավելացնել նույն ծրագրի՝ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածին: