Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11 որոշումը և 2019թ-ի դեկտեմբերի 05-ին կայացած աճուրդի թիվ 56/1 արձանագրությունը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ալվանք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,14165 հա, 0.1801 հա և 0,00882 հա վարելահող և այլ հողատեսքը (1 միավոր) (կադաստրային ծածկագիր՝ ՝ 09-009-0107-0002, 09-009-107-0005, 09-005-0107-0006, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N28102019-09-0045) 214840 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Սերգո Ռաֆիկի Գալստյանին՝ գյուղատնտեսկան գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին`աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը