Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով <<Գրանդ Սան>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Աշոտ Անդրանիկի Ստեփանյանի համայնքի ղեկավարին ուղղած՝ 2020 թվականի մայիսի 25-ի N 1463-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 13Ա հասցեում գտնվող, <<Գրանդ Սան>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N1423790 վկայական) անշարժ գույքը և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Թումանյանի փողոց թիվ 13/1 » հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: