Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման 8-րդ կետի.
որոշում եմ՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի վարչական մասում կատարել վերաբաշխում՝
Նվազեցնել <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> (01.01.01.51) ծրագրի <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածից 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և ավելացնել նույն ծրագրի՝ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածին: