Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2020 թվականի N 56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 11-ի N3-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 20-րդ կետի՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի  քվեարկությունն անցկացնելու նպատակով Մեղրի համայնքն ընդգրկող տեղամասերի համար սահմանել հետևյալ տեղամասային կենտրոնները՝
1)հասցե՝ քաղաք Մեղրի Փարամազի 1, Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մ/ճ շենք.
2)հասցե՝ քաղաք Մեղրի Ադելյան 3, Մեղրիի մշակույթի պալատ.
3)հասցե՝քաղաք Ագարակ Գ.Նժդեհ 4,  Ագարակի մշակույթի պալատ.
4)հասցե՝ քաղաք Ագարակ Չարենցի 21/1, Ագարակի միջնակարգ դպրոցի շենք.
5)հասցե՝ քաղաք Ագարակ Գ.Նժդեհ 6, Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոցի շենք. 
6)հասցե՝ գյուղ Կարճեվան Արդյունաբերական փողոց թիվ 6, Կարճևանի հիմնական դպրոցի շենք.
7)հասցե՝ գյուղ Շվանիձոր Հրապարակի 1/1, կենցաղի տան շենք. 
8)հասցե՝ գյուղ Վահրավար 1-ին փողոց թիվ 4, մշակույթի տան շենք. 
9)հասցե՝ գյուղ Գուդեմնիս 1-ին փողոց թիվ 2, ակումբի շենք. 
10)հասցե՝ գյուղ Լիճք 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 2, մշակույթի տան շենք.
11)հասցե՝ գյուղ Տաշտուն 1-ին փողոց թիվ 1-մշակույթի տան շենք. 
12)հասցե՝ գյուղ Լեհվազ 3-րդ փողոց թիվ 20- ակումբի շենք. 
13)հասցե՝ գյուղ Վարդանիձոր Հրապարակի թիվ 3,  դպրոցի շենք. 
14)հասցե՝ գյուղ Ալվանք 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 1, մշակույթի տան շենք. 
15)հասցե՝ գյուղ Նռնաձոր 2-րդ փողոց թիվ 3, Նռնաձորի միջնակարգ դպրոցի շենք. 
16)հասցե՝ գյուղ Կուրիս 1-ին փողոց թիվ 18,  ակումբի շենք:
2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner