Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 75


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ (ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                        որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,9355 հեկտար այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0015, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N15112018-09-0016) օտարել` փոխանակելով <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ 4 (չորս) միավոր անշարժ գույքերի հետ.

1)Մեղրի համայնքի Կարճևան գյուղի Մայրուղի թիվ 10 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,06 հեկտար հողամասի և նրա վրա ամրակայված 57քմ շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2323209),

2)Մեղրի համայնքի Կարճևան գյուղի Մայրուղի թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,055 հեկտար հողամասի և նրա վրա ամրակայված 55,5քմ շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2323218),

3)Մեղրի համայնքի Կարճևան գյուղի Մայրուղի թիվ 5 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,045 հեկտար հողամասի և նրա վրա ամրակայված 56,05քմ շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2323217),

4)Մեղրի համայնքի Կարճևան գյուղի Մայրուղի թիվ 5 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,075 հեկտար հողամասի և նրա վրա ամրակայված 57քմ շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2323216):

2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում <<Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր:

3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱՎԱԶԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ03/10/2019 10:58
Վերջին անգամ խմբագրել է ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ14/10/2019 11:18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner