Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 85-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 85-Ն

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                                                    որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները՝

1)1-ին գոտի` ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը.

2)2-րդ գոտի` ընդգրկում է Կարճևան, Լեհվազ գյուղերը.

3)3-րդ գոտի` ընդգրկում է Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղերը. 4)4-րդ գոտի` ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը:

2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:

5.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -8

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(71.75 Կբ)
(16.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner