Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 297
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 297

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 22 թիվ 296 որոշումը, <<Վերտեքս>> ՍՊԸ-ի կողմից կատարված չափագրության արդյունքներով կազմված շինության հատակագիծը և Վլադիկ Մինասյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N3147-Ք դիմումը.

որոշում եմ՝

1.Վլադիկ Շահենի Մինասյանին սեփականության իրավունքվ պատկանող /հիմք՝ 2002 թվականի ապրիլի 30-ի N 964208 վկայական/ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի թիվ 6 բնակարանին կից ինքնակամ կառուցված 14,6 քմ մակերեսով կցակառույցը, 80,1 քմ ներքին մակերեսով ձևափոխումները և ինքնակամ բացված 1 հատ դուռը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Վլադիկ Մինասյանին, որ պարտավոր է ինքնակամ իրականացված 14,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով կցակառույցի համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին վճարել 3000 դրամx 0,086 x 14,6 քմ = 3767 ՀՀ դրամ /երեք հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, ինքնակամ ձևափոխված 1 հատ դռան համար 1x10.000 ՀՀ դրամ =10.000/տաս հազար/ ՀՀ դրամ: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner