Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արթուր Պողոսյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 2275 դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 12/1/2/1 հասցեում գտնվող, Արթուր Պողոսյանի սեփականությունը հանդիսացող 187,4 ք.մ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N22052019-09-0020, տրված 22.05.2019թ.) բաժանել երկու՝ 3,8ք.մ և 183,6ք.մ մակերեսներով առանձին գույքային միավորների և տրամադրել՝
1)183,6 ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Ադելյան փողոց թիվ 12/1/2/1/1» հասցե.
2)3,8 քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Ադելյան փողոց թիվ 12/1/2/1/2» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: