Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 773 քմ մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N1169269) և նրա սպասարման համար անհրաժեշտ 730 քմ մակերեսով հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին՝ կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |