Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ռեմիկ Ստեփանի Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. մայիսի 25-ի N 1460-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, Ռեմիկ Ստեփանի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,144 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0505-0002) բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Արաքսաշեն 2-րդ թաղամաս թիվ 5/2» հասցե:
2.Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ղեկավարի 2020 թվականի մայիսի 25-ի <<Հասցե տրամադրելու մասին >> թիվ 146 որոշումը:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: