Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գարեգին Սերոբի Հակոբյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի հուլիսի 20-ի N2334-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող, Գարեգին Սերոբի Հակոբյանին և Մերի Սասունի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,00765 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0068-0040, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 31072017-09-0005) ինքնակամ կառուցված 67.3 քմ ավտոտնակը, 67.3 քմ օժանդակ շինությունը և 0.3 քմ պարիսպը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Գարեգին Սերոբի Հակոբյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝
1) 67.3 քմ ավտոտնակի և 67.3 քմ օժանդակ շինության համար 115756 ( մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ (134.6 x 10 000 դրամ x 0.086 = 115756 ՀՀ դրամ),
2) 0.3 քմ պարիսպի համար 258 (երկու հարյուր հիսունութ) ՀՀ դրամ (0.3 x 10 000 դրամ x 0.086 = 258 ՀՀ դրամ)։
3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: