Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արտուրիկ Ռուբիկի Մկրտչյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. փետրվարի 12-ի N 498-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում գտնվող, Արտուրիկ Ռուբիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,11 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-037-034-003) բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Լեհվազ գյուղ, 5-րդ փողոց թիվ 34/3» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտուրիկ Ռուբիկի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: