Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Մայիս 2 - Հունիս 3

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.24 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ․Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառավոր հաղթանակների և սխրանքների հերոսական դրվագները:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին: Մենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով ենք տոնում այս օրը:Սիրելի´ հայրենակիցներ, հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը ... Մանրամասն
09.05.24 ՄԱՅԻՍ 9-ՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Մայիսի 9-ի` Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ, Մեղրի և Ագարակ քաղաքներում համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ` համայնքի ղեկավարությունը, համայնքի ուժային կառույցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողներին:Ծաղկեդրումից հետո Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի Մեղրիի մշակույթի տանը կայացավ «Պատմական հաղթանակները չեն մոռացվում» խորագիրը կրող միջոցառումը, որին իրենց մասնակցությունը ունեցան Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի պարի, երգի և երգչախմբի սաները, «Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պարային բաժնի, Հենրիկ Իգիյանի անվան ... Մանրամասն
08.05.24 ՆՈՐ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մայիսի 7-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը աշխատանքային այցով հյուրընկալել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուին և աշխատակազմին։
Այցի նպատակն էր ծանոթանալ և ուսումնասիրել տեղանքը, հետագայում 56կմ երկարությամբ ջրագիծ կառուցելու համար, որը սկսվելու է Ցուրտ աղբյուր կոչվող հատվածից և որի շնորհիվ կջրարբիացվեն Վանք, Կալեր, Վարդանիձոր, Թխկուտ, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրերը և մասնակիորեն Արևիք ազգային պարկն ու Մեղրի քաղաքը։
07.05.24 Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
🔸Ժամը 12:30-ին ծաղկեդրում Ագարակ քաղաքում` զոհվածների հուշակոթողին:
🔸Ժամը 13։30-ին ծաղկեդրում Մեղրի քաղաքում գտնվող Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողներին (Կենտրոնական հրապարակ):
🔸Ժամը 14:00-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառում «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Մեղրիի Մշակույթի տանը:
05.05.24 Շախմատի օլիմպիադա
🗓Այսօր` մայիսի 5-ին, Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը:
Միմյանց դեմ մրցում էին Ագարակի, Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2, Ալվանքի, Կարճևանի, Վարդանիձորի, Լեհվազի դպրոցները:
🥇Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Մեղրիի թիվ 1 դպրոցը,
🥈երկրորդ հորիզինականը զբաղեցրեց Ագարակի, իսկ
🥉երրորդ հորիզինականը` Վարդանիձորի դպրոցները:
Հաղթող թիմերին մաղթում ենք նոր նվաճումներ:
03.05.24 ♟️ Շախմատ մրցաձևը Մեղրի համայնքում
🗓Այսօր՝ մայիսի 3-ին, Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման շախմատ մրցաձևի համայնքային փուլը։
✅Մարզական միջոցառմանը մասնակցում էին Ագարակի , Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2 և Վարդանիձորի դպրոցները։
✅Առաջնության համար մղվող մրցապայքարում`
🥇Ագարակի միջնակարգ դպրոցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը,
🥈Մեղրիի թիվ 2 դպրոցը ՝ երկրորդ հորիզոնական, իսկ
🥉Մեղրիի թիվ 1 դպրոցը՝ երրորդ հորիզոնական։
✅Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և մասնակցության համար:
02.05.24 Սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծում
Հարգելի՛ համաքաղաքացիներ․Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2023 թվականի փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 7 համայնքներում իրականացվում է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն ծրագրի նախաձեռնողների և Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի աջակցությամբ համայնքում ստեղծվելու է սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով։Հանձնաժողովի ստեղծման նպատակն ... Մանրամասն
02.05.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ին և 7-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄՍԶԾ) հետ համատեղ  կիրականացնի «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի մարզի վերականգնման քաղաքականության գործընթացում» ծրագիրը։Դասընթացի նպատակն է՝•մասնակիցներին փոխանցել մարդկային անվտանգության մոտեցման•արժեթղթային վերլուծության•կանաչ աշխատատեղերի•արդար աշխատանքային փոխակերպման•ուղենիշների•աշխատանքի միջազգային չափորոշիչներիվերաբերյալ համապարփակ գիտելիքներ և հմտություններ։Դասընթացին կարող են մասնակցել՝✔️ՏԻՄ-ի անդամներ✔️ՀԿ-ներ✔️մասնավոր հատվածի ներկայացուցիչներ✔️Սյունիքում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner