Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցիների միություն լիազորված անձ Էդիկ Յորդանյանի՝ 2024 թվականի ապրիլի 16-ի համայնքի ղեկավարին ուղղած N1728-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի ավետարանական մկրտական քրիստոնյաների եկեղեցիների միությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կոմիտասի փողոցի 21/1 հասցեում բնակելի տան վերակառուցման շինարարական աշխատանքների համար տրամադրել թիվ 17 շինարարության թույլտվության երկարաձգումը (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: