Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 227
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 227

ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արթուր Պողոսյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի հունիսի  10-ի թիվ  2275 դիմումը.

                                                                                           որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 12/1/2/1   հասցեում   գտնվող, Արթուր Պողոսյանի սեփականությունը հանդիսացող  187,4 ք.մ  մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական  N22052019-09-0020,  տրված 22.05.2019թ.)   բաժանել  երկու՝  3,8ք.մ  և 183,6ք.մ  մակերեսներով առանձին գույքային միավորների և տրամադրել՝

1)183,6  ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Ադելյան փողոց  թիվ 12/1/2/1/1» հասցե. 

2)3,8 քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի  համայնք,  քաղաք Մեղրի, Ադելյան փողոց  թիվ 12/1/2/1/2» հասցե:  

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում  Արթուր Պողոսյանին որոշման  ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner