Այսօր: Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

29.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում և ժամը 18:00-ին, Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
 
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
29.09.25 ՄԵՂՐԻԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԼՈՒՍԱՍՅՈՒՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի նախաձեռնությամբ՝ «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Մեղրիի հիվանդանոցի թաղամասում տեղադրել են թվով 17 լուսասյուն, որոնք ապահովելու են ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր։
Թաղամասի բնակիչների կողմից բարձրաձայնվող խնդիրը՝ արտաքին լուսավորության բացակայությունը, այսուհետ անցյալում է։
Նախագծի իրագործումը կարևոր քայլ է քաղաքի բարեկարգման, ենթակառուցվածքների արդիականացման և ժամանակակից լուծումների ներդրման գործում։
Նպատակը մեկն է, որ յուրաքանչյուր բնակիչ և հյուր զգա ամեն օր կատարվելիք փոփոխությունները, որոնք Մեղրին դարձնում են ավելի լուսավոր, անվտանգ ու հարմարավետ:

28.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:30-ին, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում և ժամը 18:00-ին Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
27.09.25 Նրանց պայծառությամբ լուսավորված հավերժության ուղին սերունդների համար կմնա պատգամ, քանի որ քաջարի հերոսների գործը անմահ է, իսկ անունները՝ յուրաքանչյուրի հիշողության մեջ
44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ համայնքապետարանի, ենթակա կառույցների, կրթական հաստատությունների, ուժային կառույցների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Ագարակ և Մեղրի քաղաքներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշաքարերին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցեցին այցելելով անմահ հերոսների շիրիմներին։
27.09.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Մեղրի քաղաքի Փոքր թաղ հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
26.09.25 «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաները հյուրընկալվեցին Սյունիքի ՄՓՎ Մեղրու ՀՓՋ
Սեպտեմբերի 26-ին «Ագարակի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբի սաները Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի ՄՓՎ Մեղրու ՀՓՋ։
Մանուկներին դիմավորեցին ստորաբաժանման աշխատակիցները, ովքեր սիրով ներկայացրին հրշեջ-փրկարարների առօրյան ու մասնագիտական պատասխանատու աշխատանքը։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կարևորեց նման նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ վաղ տարիքից անվտանգության մշակույթի ձևավորումը կարևոր նախադրյալ է հետագա պատասխանատու քաղաքացի դառնալու համար։
Այցի ավարտին Մեղրի համայնքի ղեկավարը շնորհակալագրով պարգևատրեց փրկարար Արթուր Հովհաննիսյանին։
26.09.25 Մեղրի համայնքում անցկացվեց սպարտակիադայի բասկետբոլ մրցաձևի համայնքային փուլը
Սեպտեմբերի 26-ին «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման բասկետբոլ մրցաձևի համայնքային փուլը։Համառ մրցապաքարում՝ «Մեղրու թիվ 1 դպրոց»-ի թիմը գրավեց 1-ին հորիզոնականը, «Ալվանքի միջնակարգ դպրոց»-ի թիմը՝ 2-րդ։Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով , լավագույն խաղացողները շնորհակալագրերով, իսկ «Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոց»-ը նաև գավաթով։Հաջողություն մաղթենք թիմերին առաջիկա մարզային և հանրապետական փուլերի մրցապայքարում։Շնորհավորում ենք հաղթող թիմերին՝ մաղթելով նրանց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner